Վիդեո-դասընթացներ
Առցանց թեստ ակնաբույժների համար
Շնորհակալություն Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) -ի կողմից առաջարկվող այս առցանց թեստի հանդեպ հետաքրքրության համար:
Թեստը նախատեսված է ակնաբույժների և այլ հետաքրքրված կողմերի համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ակնային խնամքի և աչքի հիվանդությունների բնագավառում: Թեստի հիմքում ՀԱՆ-ի հեղինակած և հրատարակած «Ակնաբուժության ընտրանի» (2007) ձեռնարկն է:
«Ակնաբուժության ընտրանի», բաժին 1 եւ բաժին 2 առցանց դասընթացը հաջողությամբ ավարտողներին կշնորհվի ՇՄԶ 3 ինքնակրթության կրեդիտ՝ յուրաքանչյուր բաժնի համար` վավերացված ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից:
Թեստը հաջողությամբ ավարտելու համար Դուք պետք է 80%-ով ճիշտ պատասխանեք թեստի վեց փուլի հարցերին: Ամեն փուլն անցնելու համար Դուք ունեք առավելագույնը երեք փորձ:
Թեստի վիդեո-ուղեցույց
(ուղեցույցն ամբողջ էկրանով դիտելու համար խնդրում ենք սեղմել տեսանյութի պատուհանի ներքևի աջ մասում Youtube գրվածքի կողքին գտնվող “Full Screen” կարգավորումը)