Վիդեո-դասընթացներ

Աչքի անատոմիա

Ախտորոշման մեթոդները

Աչքի հիվանդություններ

Առցանց թեստ ընտանեկան բժիշկների և առաջնային օղակի բուժաշխատողների համար

Շնորհակալություն Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) -ի կողմից առաջարկվող այս առցանց թեստի հանդեպ հետաքրքրության համար:

Թեստը նախատեսված է ընտանեկան բժիշկների և առաջնային օղակի այն բուժաշխատողների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ակնային խնամքի և աչքի հիվանդությունների շուրջ:
Թեստի հիմքում ՀԱՆ-ի կողմից հեղինակած եւ հրատարակված «Աչքի հիվանդություններ» (2005) ձեռնարկն է:
«Աչքի հիվանդություններ» առցանց դասընթացը հաջողությամբ ավարտողներին կշնորհվի ՇՄԶ 3 ինքնակրթության կրեդիտ` վավերացված ՀՀ առողջապահության նախարարության եւ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից:

Սկսել

Թեստը հաջողությամբ ավարտելու համար Դուք պետք է 80%-ով ճիշտ պատասխանեք թեստի երեք փուլերի հարցերին: Ամեն փուլն անցնելու համար Դուք ունեք առավելագույնը երեք փորձ:

Մինչև թեստին անցնելը խորհուրդ է տրվում հանգամանալից ծանոթանալ հետևյալ ձեռնարկին:

Թեստի վիդեո-ուղեցույց

(ուղեցույցն ամբողջ էկրանով դիտելու համար խնդրում ենք սեղմել տեսանյութի պատուհանի ներքևի աջ մասում Youtube գրվածքի կողքին գտնվող “Full Screen” կարգավորումը)