IMG_6356

 

Այս ուսումնական առցանց գործիքը ստեղծվել է ընտանեկան բժիշկների, առաջնային օղակի բուժաշխատողների և հետաքրքրված այլ կողմերի համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ակնային խնամքի և աչքի հիվանդությունների շուրջ:

 

Այն բաղկացած է երեք բաժնից՝ 1) թվայնացված ուսումնական ձեռնարկ «Աչքի հիվանդություններ» (2005) ՝ թեմայի շուրջ ամբողջական մասնագիտական տեղեկություններ տրամադրելու համար, 2) վիդեո-դասընթացներ՝ կոնկրետ դեպքերի ներկայացման և ուսումնական նշված ձեռնարկն ամփոփելու նպատակով, 3) առցանց թեստ՝ գիտելիքները ստուգելու համար: Այս ամենը հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

 

ՀԱՆ-ի կողմից մատուցվող բժշկական ուսուցումը և վերապատրաստումը հնարավորություն է տալիս Հայաստանի առաջնային, երկրորդային և երրորդային մակարդակների բուժաշխատողներին զարգացնելու ակնաբուժության մասին գիտելիքներն ու հմտությունները, ինչն ապահովում է բարձրորակ ակնային ծառայությունների մատուցումը բնակչությանը Հայաստանի ամբողջ տարածքում: